Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մակրոնի հավանության վարկանիշն ընկել Է ռեկորդային ցածր մակարդակ

Մակրոնի հավանության վարկանիշն ընկել Է ռեկորդային ցածր մակարդակ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշը հասել Է նրա նախագահության ողջ ժամանակաշրջանում ամենացածր ցուցանիշին: Այդ մասին վկայում են Odoxa ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սոցհետազոտության՝ սեպտեմբերի 11-ին տարածված տվյալների համաձայն՝ ներկայում ֆրանսիացիների միայն 29 տոկոսն Է հավանություն տալիս Մակրոնի գործունեությանը: Նշվում Է, որ այդ ցուցանիշն ամառվա սկզբից նվազել Է 12 տոկոսային կետով: Մինչդեռ երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպի գործունեությանը հավանություն տվողների թիվը նույնպես շարունակում Է նվազել: Հարցման արդյունքների ցույց են տալիս, որ դրա մասնակիցների 64 տոկոսը բացասաբար Է գնահատում նրա աշխատանքը, ինչը հինգ տոկոսային կետով բարձր Է, քան ամառվա սկզբին: Հարցումն անցկացվել Է սեպտեմբերի 5-6-ին, դրան մասնակցել են հազարից ավելի ֆրանսիացիներ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am