Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ռուսաստանում մեկնարկեցին «Արեւելք-2018» զորավարժությունները 300 հազար զինծառայողների մասնակցությամբ

Ռուսաստանում մեկնարկեցին «Արեւելք-2018» զորավարժությունները 300 հազար զինծառայողների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ ամենաընդգրկուն «Արեւելք-2018» զորավարժությունները՝ 300 հազար զինծառայողների մասնակցությամբ, սեպտեմբերի 11-ին սկսվել են Արեւելյան ռազմական օկրուգում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում: «Հեռավոր Արեւելքում մեկնարկել են «Արեւելք-2018» զորավարժությունները»,- ասված Է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: Դրանցում ներգրավված են մոտավորապես 300 հազար զինծառայողներ, ավելի քան հազար ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր, մինչեւ 36 հազար տանկ, զրահափոխադրիչներ եւ այլ մեքենաներ, մինչեւ 80 մարտանավ եւ օժանդակ նավեր, հավելել են պաշտպանության նախարարությունում: Զորավարժությունները ղեկավարում Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Արեւելք-2018» զորավարժություններին մասնակցում են Արեւելյան եւ Կենտրոնական ռազմական օկրուգների զորքերը, Հյուսիսային նավատորմի ուժերը, օդադեսանտային զորքերի, հեռահար եւ ռազմափոխադրական ավիացիայի միավորումները: Նաեւ զորավարժություններին մասնակցում են Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի եւ Մոնղոլիայի զինված ուժերի զորամասերը: «Արեւելք-2018» զորավարժությունները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 17-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am