Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն ձեռնամուխ են եղել Թրամփի եւ Կիմ Չեն Ունի հանդիպման կազմակերպմանը. Սպիտակ տուն


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն ձեռնամուխ են եղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հնարավոր նոր անձնական հանդիպման կազմակերպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին լրագրողների համար անցկացված հերթական բրիֆինգի ժամանակ հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Նա հաստատել Է, որ ԿԺԴՀ-ի ղեկավարի նոր ուղերձը փոխանցվել Է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարին: «Դա շատ ջերմ, շատ դրական նամակ Էր, մենք չենք հրապարակի դրա ամբողջ բովանդակությունը, եթե դրան համաձայնություն չտա Հյուսիսային Կորեայի առաջնորդը: Ուղերձի հիմնական նպատակը եւս մեկ հանդիպումն Է նախագահի հետ, եւ մենք պատրաստ ենք դրան: Եվ մենք արդեն դրա փոխհամաձայնեցան գործընթացում ենք»,- հայտարարել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ Սանդերսը հրաժարվել Է ճշտել՝ արդյոք նոր երկկողմ գագաթնաժողովը կկայանա ԱՄՆ-ի մայրաքաղաքում, ինչն ավելի վաղ հնարավոր Էր համարել Թրամփը:

Նա նշել Է, որ առայժմ «որեւԷ կոնկրետ բան չկա» բարձր մակարդակի հավանական հանդիպման ստույգ ժամանակի վերաբերյալ: Մինչդեռ, ինչպես հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը նախօրյակին չի բացառել, որ նոր հանդիպումը կարող Է կայանալ մինչեւ 2018 թվականի վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ