Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի հարաբերությունները որևէ ուղղությամբ չեն կարող զարգանալ ի հաշիվ ՌԴ- ի հետ հարաբերությունների. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի հարաբերությունները որևէ ուղղությամբ չեն կարող զարգանալ ի հաշիվ ՌԴ-
ի հետ հարաբերությունների. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանը և Ռուսաստանը բարձր մակարդակի հարաբերություններ ունեն ու հույս հայտնում, որ այդ դինամիկան կշարունակվի: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ սա չի նշանակում, թե Հայաստանը չի շարունակելու զարգացնել հարաբերությունները մյուս գործընկերների հետ:

«Մենք բավականին ընդարձակ քաղաքականություն ենք վարում: Ես մյուս շաբաթ պլանավորում եմ աշխատանքային այցով մեկնել Ֆրանսիայի մայրաքաղաք, որտեղ հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ: Մյուս շաբաթ պատրաստվում եմ ընդունել Վրաստանի վարչապետին, վերջերս Գերմանիայի կանցլերն էլ այցելել Հայաստան: Պատրաստվում եմ մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պարզ է, որ այս հարաբերությունները մեկը ի հաշիվ մյուսի չեն զարգանալու: «Առավելևս, որևէ ուղղությամբ մեր հարաբերությունները չեն կարող զարգանալ ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների: Կարծում եմ, որ բոլորիս համար ակնհայտ է, որ նման բան չի կարող տեղի ունենալ»,- ընդգծեց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am