Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Օսիպյանը համոզված է, որ Նարեկ Սարգսյանի միջազգային հետախուզումը դրական արդյունքներ կտա  


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը համոզված է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Նարեկ Սարգսյանի միջազգային հետախուզումը դրական արդյունքներ կտա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Օսիպյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ նորություն կա նախկին նախագահի եղբորորդի՝ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանից:

«Համբերատար սպասեք, քանի որ սա այնպիսի գործընթաց է, որը համբերություն է պահանջում, և ժամանակատար աշխատանք: Հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպիսի հատվածում, որ իրեն հնարավոր չլինի հայտնաբերել: Մենք Ինտերպոլի հետ սերտ համագործակության մեջ ենք, ինչը վաղ թե ուշ իր դրական արդյունքները կտա»,- ասաց ոստիկանապետը:

Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ. ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Անի Սարգսյանն արդեն իսկ ներկայացել է ՀՔԾ: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ