Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Երեք հայ բռնցքամարտիկներ կպայքարեն ուսանողական աշխարհի առաջնության ոսկե մեդալների համար  


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամ կպայքարեն ուսանողական աշխարհի առաջնության ոսկե մեդալների համար:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են բռնցքամարտի ֆեդերացիայից: Էլիստայում ընթացող բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում հայ մարզիկները շարունակում են փայլուն ելույթները: Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ և այսօր կպայքարի ոսկե մեդալի համար: 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը կմրցի ճապոնացի բռնցքամարտիկի հետ: 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանի մրցակիցը կլինի Հունգարիայի, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանի մրցակիցը՝ Ռուսաստանի ներկայացուցիչը: 
Հայ բռնցքամարտիկները Էլիստայում հանդես են գալիս մարզիչներ Վահան Ադիլխանյանի ու Բագրատ Նավոյանի գլխավորությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ