Շախմատիստները հաջող են մեկնարկել մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում
11:00, 6 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացնող շախմատիստները մեկնարկել են աշխարհի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստ: Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը կիսեցին միավորը, իսկ ահա Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը հաղթանակներ տարան մեկնարկային տուրում:
Շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է Թուրքիայի Գեբզե քաղաքում: Մրցաշարին մասնակցում են 165 շախմատիստներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում