Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Թուրքիան հանդես Է եկել Հունաստանի հետ երկխոսության օգտին



ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հանդես Է եկել Հունաստանի հետ երկխոսության օգտին, չնայած երկու երկրների միջեւ առկա տարաձայնություններին:
Այդ հայտարարությունը Չավուշօղլուն արել Է Իզմիրում Հունաստանի վերանորոգված հյուպատոսարանի բացման արարողությանը, որին մասնակցել Է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իզմիրում Հունաստանի հյուպատոսության պատմական շենքի պաշտոնական բացումը հետաձգվել Էր մարտին երկու հույն զինվորականների ձերբակալման կապակցությամբ: Զինվորականների ձերբակալումը վերջին ամիսներին ամենասուր խնդիրներից մեկն Էր դարձել Անկարայի եւ Աթենքի հարաբերություններում: Օգոստոսի 14-ին նրանց ազատումից հետո Հունաստանի ԱԳ նախարարությունը հույն-թուրքական հարաբերությունների զարգացման հույս Էր հայտնել:
«Թուրքիան եւ Հունաստանը մեր տարածաշրջանի հանգուցային երկրներն են: Գաղտնիք չԷ, որ մենք ունենում ենք օրեր, երբ չենք կարողանում համաձանության գալ, երբեմն մենք բուռն օրեր ենք ապրում, ունենք տարաձայնություններ: Մենք մեզ թույլ չԷինք տա մեր երկրում ընդունել խռովարարների, որոնք փորձեին հեղաշրջում սարքել Հունաստանում: Բայց ելքը տեսնում ենք Հունաստանի հետ համագործակցության ու երկխոսության մեջ»,-Չավուշօղլուի խոսքը մեջբերել Է NTV հեռուստաալիքը:
Իր հերթին Կոտզիասը հայտարարել Է, որ Հունաստանը 2016 թվականի հուլիսին «Թուրքիայի կողքին Էր հեղաշրջման փորձի ժամանակ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ