Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախարարությունը վերջին երեք ամսում լուրջ փոփոխություններ է կատարել Հյուսիս- հարավ մայրուղու կառուցման աշխատանքներում

Նախարարությունը վերջին երեք ամսում լուրջ փոփոխություններ է կատարել Հյուսիս-
հարավ մայրուղու կառուցման աշխատանքներում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերջին 3 ամսում լուրջ փոփոխություններ է կատարել Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներում: Գրեթե ամբողջությամբ ավարտել են հողերի օտարման և տարաբնակեցման աշխատանքները: Մշակել են շինարարական մի քանի նոր մեթոդներ, որոնք կարագացնեն աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Աշոտ Հակոբյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

«Ծրագրում լուրջ փոփոխություններ ենք կատարել վերջին երեք ամսում: Ինժեներական կազմում ունենք փոփոխություններ, մշակել ենք շինարարական մի քանի նոր մեթոդներ, որոնք արդեն հաստատման փուլում են և կարագացնեն աշխատանքները: Այսօրվա կատարած աշխատանքի կրկնակիին ենք ուզում հասնել»,-ասաց նախարարը:

Գրեթե ամբողջությամբ ավարտին են հասցվել հողերի օտարման և տարաբնակեցման աշխատանքները: 2018-ի մայիսի 15-ից մինչ օգոստոսի 15-ը երկրորդ տրանշում կառուցվել է 6.5 կմ երկարությամբ բետոնային պատվածք, որի արժեքը 3.2 մլրդ դրամ է: Այն կազմում է 2018-ի համար նախատեսված աշխատանքների 29 տոկոսը: Տրանշ 3-ում ավարտվել և Ասիական զարգացման բանկի հաստատմանն է ներկայացվել նոր ուղեգիծը, գործողությունների պլանը: Այստեղ ևս ամբողջությամբ ավարտվել են հողերի օտարման և տարաբնակեցման աշխատանքները՝ բացառությամբ Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող Ազատան-Բենիամին 6 կմ հատվածի: Դա պայմանավորված է նախագծային փոփոխությամբ, այդ տարածքում հնագիտական-պատմամշակութային արժեք հանդիսացող օբյեկտի բացահայտման հետ:

Տրանշ 4-ում այժմ մեկնարկել է նախագծային աշխատանքների մրցույթը: Նախարարի փաստմամբ՝ հետաքրքրություն ցուցաբերող բազմաթիվ կազմակերպություներ են հայտեր ներկայացրել: Այդ ցանկն ուղարկվել է Եվրասիական զարգացման բանկի հաստատմանը:

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհին ևս ամբողջությամբ ավարտել են հողերի օտարման և տարաբնակեցման աշխատանքները: Մինչ սեպտեմբերի 15-ը կավարտեն 38.45 կմ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ: Այն արժե 3.1 մլրդ դրամ, որը կազմում է 2018-ի պլանով նախատեսված աշխատանքների մոտ 20 տոկոսը:

Հյուսիս-հարավ մայրուղու հատկապես հարավային հատվածն է, որ խոշոր ներդրումներ է պահանջում: «Մենք այդ հատվածի համար մրցույթ ենք հայտարարել: Այսօր տարբեր կազմակերպությունների հետ քննարկում ենք պետություն-մասնավոր հատված շրջանակներում հարավային հատվածը կառուցելու աշխատանքը»,-նշեց Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ Հյուսիս-հարավ մայրուղու ծրագիրը խոշորագույններից է: Եվ 100 կմ/ժ արագություն ապահովող ճանապարհի կառուցումից չի կարելի հետ կանգնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am