Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայի 300 հազարից ավելի բնակիչներ տարհանվելու հանձնարարական են ստացել

Ճապոնիայի 300 հազարից ավելի բնակիչներ տարհանվելու հանձնարարական են ստացել

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Կոբե քաղաքի իշխանությունները մի քանի շրջանների 287 հազար բնակիչների հանձնարարել են տարհանվել չափազանց ուժեղ «Ջեբի» թայֆունի մոտենալու կապակցությամբ, որին Ճապոնիայում տրվել Է 21 կարգային համարը: 90 հազար բնակիչների նման հանձնարարական են տվել նաեւ Հիրոսիմա քաղաքի իշխանությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրի կենտրոնական մասում եւ հարավ-արեւմուտքում արդեն 632 չվերթ Է չեղարվկվել հզոր թայֆունի մոտենալու կապակցությամբ: Երկաթուղային ընկերությունները հարկադրված են դադարեցնել Սինկանսեն արագընթաց գնացքների ուղարկումը Օսակա, Հիրոսիմա քաղաքների ուղղությամբ:
Ներկայում թայֆունը Ճապոնիային Է մոտենում հարավ-արեւելքից եւ շարժվում Է դեպի հյուսիս, այդպիսով սեպտեմբերի 5-ի առավոտյան այն կանցնի երկրի ամբողջ տարածքով: Քամու արագությունը վայրկյանում հասնում Է 45 մետրի, պոռթկումների ժամանակ՝ 60 մետրի: Օդերեւութաբանները «Ջեբի»-ն ամենահզորն են համարել այս տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am