Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն» ուսումնական տարվա առաջին օրը հյուրընկալեց նախագահ Արմեն Սարգսյանին

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն» ուսումնական տարվա առաջին օրը 
հյուրընկալեց նախագահ Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» ուսումնական տարվա առաջին օրվա առաջին հյուրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց դպրոցում: Արմեն Սարգսյանը ծանոթացավ կրթահամալիրի մեդիակենտրոնի, Հյուսիսային, Արևելյան դպրոց-պարտեզների, քոլեջի, Մայր դպրոցի աշխատանքներին: Նախագահն անձամբ շփվեց սաների հետ, հետաքրքրվեց նրանց ձեռք բերած գիտելիքներով: Հետաքրքրվեց, թե ամռանն ինչով են զբաղված եղել: Նա մասնակցեց կրթահամալիրի պատանեկան ամսագրի անձնակազմի քննարկմանը՝ շրջան նստելով նրանց հետ, տվեց իր խորհուրդները: «Մաթեմատիկան անպայման սովորեք որպես կրթական առարկա»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահը ծանոթացավ կրթահամալիրի ընդհանուր տարածքին: Նա հետաքրքրվեց՝ մոտակա բնակիչների երեխաների քանի տոկոսն է հաճախում Մխիթար Սեբաստացի: Աշոտ Բլեյանը նշեց՝ 25-30 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am