Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ասադը հաղթել Է քաղաքացիական պատերազմում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ասադը հաղթել Է քաղաքացիական պատերազմում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաղթանակ Է տարել քաղաքացիական պատերազմում, բայց դեռեւս խաղաղության չի հասել: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան իվ լե Դրիանը:
«Ասադը շահել Է պատրերազմը, մենք պետք Է դա ընդունենք: Բայց նա չի շահել խաղաղությունը»,- ասել Է քաղաքական գործիչը France Inter ռադիոկայանի եթերում:
Նախարարն ընդգծել Է, որ Սիրիայում խաղաղությունն անհնարին Է առանց միջազգային միջնորդների աջակցությամբ երկրի իրադրության հարցի լուծման: Նրա կարծիքով՝ Սիրիայում կայուն խաղաղության հաստատմանը չի նպաստի նույնիսկ կառավակարան զորքերի կողմից Իդլիբի նահանգը՝ ահաբեկիչների վերջին պատվարը, հսկողության տակ վերցնելը:
Լե Դրիանը հայտնել Է, որ Ֆրանսիան սեպտեմբերին մտադիր Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակում արծարծել սիրիական խնդրի խաղաղ լուծումը, Փարիզն արդեն ներգրավված Է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ բանակցություններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am