Ասադը հաղթել Է քաղաքացիական պատերազմում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Armenpress 10:08, 3 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաղթանակ Է տարել քաղաքացիական պատերազմում, բայց դեռեւս խաղաղության չի հասել: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան իվ լե Դրիանը: «Ասադը շահել Է պատրերազմը, մենք պետք Է դա ընդունենք: Բայց նա չի շահել խաղաղությունը»,- ասել Է քաղաքական գործիչը France Inter ռադիոկայանի եթերում:Նախարարն ընդգծել Է, որ Սիրիայում խաղաղությունն անհնարին Է առանց միջազգային միջնորդների աջակցությամբ երկրի իրադրության հարցի լուծման: Նրա կարծիքով՝ Սիրիայում կայուն խաղաղության հաստատմանը չի նպաստի նույնիսկ կառավակարան զորքերի կողմից Իդլիբի նահանգը՝ ահաբեկիչների վերջին պատվարը, հսկողության տակ վերցնելը:Լե Դրիանը հայտնել Է, որ Ֆրանսիան սեպտեմբերին մտադիր Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակում արծարծել սիրիական խնդրի խաղաղ լուծումը, Փարիզն արդեն ներգրավված Է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ բանակցություններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am