Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը սեպտեմբերի 1-ին այցելեց Սևանի թիվ 3 դպրոց

ՀՀ վարչապետը սեպտեմբերի 1-ին այցելեց Սևանի թիվ 3 դպրոց

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար սեպտեմբերի 1-ը կրկնակի տոնական էր. նրանց ողջունելու էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը երեխաներին ու ծնողներին կոչ արեց՝ ուսումնառության ընթացքում գիտելիք ստանալն առաջնահերթ դարձնել։ «Այսօր նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ն է։ Նոր Հայաստանում առաջնայինը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը։ Կարևոր է լինելու ոչ թե այն, ինչն անգիր ենք արել, այլ՝ հմտությունը։ Նոր Հայաստանում դպրոցն իր առջև ոչ թե երեխային ինչ-որ տվյալներ փոխանցելու խնդիր պետք է դնի, այլ՝ պատրաստի թռիչքի, որովհետև եկել են ժամանակներ, երբ մենք պետք է կարողանանք թռչել ու հասնել շատ բարձր արդյունքների։ Նոր Հայաստանում սովորելը պետք է լինի ոչ թե տառապանք, այլ՝ հաճույք։ Նոր Հայաստանի սեպտեմբերի 1-ը խորհրդանշում է նոր էջ, և այդ նոր էջում մենք պետք է ապրենք հաճույքով և երջանիկ»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա շրջայց կատարեց դպրոցում, զրուցեց առաջին դասարանի աշակերտների հետ։ Դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք Նիկոլ Փաշինյանի այցի մասին նախօրոք տեղյակ չեն եղել։ «Վարչապետի գալուց ընդամենը 5 րոպե առաջ ենք իմացել, որ նա ներկա է լինելու մեր միջոցառմանը։ Ծրագրի մեջ որևէ փոփոխություն չենք արել, միակ փոփոխությունը վարչապետին խոսքի իրավունք տալն էր»,- նշեց տնօրենը։ Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն այս տարի ընդունել է 111 առաջին դասարանցիների։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am