Հասարակական

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից Բիլզերյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցով Ինտերպոլ հղած դիմումին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից Բիլզերյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցով Ինտերպոլ հղած դիմումին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցով Ինտերպոլին դիմելու փաստը:

«Համանման դեպքերի առնչությամբ Ադրբեջանը տարբեր առիթներով դիմել է Ինտերպոլ, բայց մերժում է ստացել»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Օգոստոսի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Բիլզերյանի նկատմամբ: Ադրբեջանից դիմում էր ուղարկվել «Ինտերպոլ»՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում սկսելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում