ՈՒԵՖԱ-ն 2021 թվականից կանցկացնի ակումբային երրորդ մրցաշարը
20:13, 30 Օգոստոս 2018
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն նախատեսում է 2021-2022 թվականների մրցաշրջանից կազմակերպել եվրոպական երրորդ մրցաշարը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Bild-ը, այդ մրցաշարն իր հեղինակությամբ կլինի երրորդը և կկրճատի Եվրոպայի լիգայի խմբային փուլի մասնակիցների թիվը 48-ից 32-ի: Մրցաշարը, որին ևս կմասնակցի 32 թիմ, կկոչվի Եվրոպայի գավաթ:
Ընդգծվում է, որ նոր մրցաշարը կբարձրացնի Եվրոպայի լիգայի հեղինակությունը ինչպես գովազդատուների, այնպես էլ՝ երկրպագուների շրջանում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում