Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մակքեյնը նախօրոք Էր ընտրել, թե ովքեր են իր դագաղը հոգեհանգստի տանելու. Politico

Մակքեյնը նախօրոք Էր ընտրել, թե ովքեր են իր դագաղը հոգեհանգստի տանելու. Politico

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը, որը կյանքի 82-րդ տարում վախճանվել Է ուղեղի ուռուցքից, վաղօրոք պլանավորել Էր սեփական հուղարկավորությունը եւ ընտրել այն մարդկանց, ովքեր սեպտեմբերի 1-ին իր դիով դագաղը Վաշինգտոնի մայր տաճար կտանեն հիշատակի ժամերգության: Նրանց թվում Է ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Կարա Մուրզա Կրտսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Politico հրատարակությունը:
Բացի Կարա Մուրզայից, քաղաքական գործչի դիով դագաղը կտանեն ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Վիսկոնսինի նահանգից նախկին դեմոկրատ սենատոր Ռաս Ֆայնգոլդը, պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Քոենը, ինչպես նաեւ Մակքեյնի մի քան ընկերներ, որոնց թվում Է դերասան Ուորեն Բիթթին:
Ջոն Մակքեյնը վախճանվել Է օգոստոսի 25-ին 81 տարեկան հասակում: Սենատորի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին Աննապոլիսի (Մերիլենդի նահանգ) Ռազմածովային ակադեմիայի տարածքում, որը նա ավարտել Է 1958 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]