Մակքեյնը նախօրոք Էր ընտրել, թե ովքեր են իր դագաղը հոգեհանգստի տանելու. Politico

Armenpress 14:02, 29 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը, որը կյանքի 82-րդ տարում վախճանվել Է ուղեղի ուռուցքից, վաղօրոք պլանավորել Էր սեփական հուղարկավորությունը եւ ընտրել այն մարդկանց, ովքեր սեպտեմբերի 1-ին իր դիով դագաղը Վաշինգտոնի մայր տաճար կտանեն հիշատակի ժամերգության: Նրանց թվում Է ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Կարա Մուրզա Կրտսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Politico հրատարակությունը: Բացի Կարա Մուրզայից, քաղաքական գործչի դիով դագաղը կտանեն ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Վիսկոնսինի նահանգից նախկին դեմոկրատ սենատոր Ռաս Ֆայնգոլդը, պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Քոենը, ինչպես նաեւ Մակքեյնի մի քան ընկերներ, որոնց թվում Է դերասան Ուորեն Բիթթին: Ջոն Մակքեյնը վախճանվել Է օգոստոսի 25-ին 81 տարեկան հասակում: Սենատորի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին Աննապոլիսի (Մերիլենդի նահանգ) Ռազմածովային ակադեմիայի տարածքում, որը նա ավարտել Է 1958 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am