Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը մնում Է նրա կարեւոր արտաքին քաղաքական խնդիրներից մեկը. Չավուշօղլու

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը մնում Է նրա կարեւոր արտաքին քաղաքական խնդիրներից մեկը. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությանն անդամակցելը մնում Է Անկարայի կարեւորագույն արտաքին քաղաքական խնդիրներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել Է այցով Լիտվայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:
«Ոչ մի կասկած չկա, որ մեր երկիրն այսուհետեւ Էլ կմնա ՆԱՏՕ-ի անդամը եւ կձգտի ընդունվել Եվրամիություն»,-նշել Է նա:
ԱԳ նախարարի խոսքով՝ եվրահանրակցությանը միանալու ճանապարհին Անկարայում Բրյուսելից որեւԷ ավելորդ ներողամտություն չեն ակնկալում: «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան ԵՄ-ից ստանա այն, ինչի արժանի Է»,-ասել Է Չավուշօղլուն եւ հավելել, որ «Թուրքիան ԵՄ-ից հստակ ազդանշան Է ակնկալում» միությանն անդամակցության հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am