ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը մնում Է նրա կարեւոր արտաքին քաղաքական խնդիրներից մեկը. Չավուշօղլու

Armenpress 16:32, 28 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությանն անդամակցելը մնում Է Անկարայի կարեւորագույն արտաքին քաղաքական խնդիրներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել Է այցով Լիտվայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:«Ոչ մի կասկած չկա, որ մեր երկիրն այսուհետեւ Էլ կմնա ՆԱՏՕ-ի անդամը եւ կձգտի ընդունվել Եվրամիություն»,-նշել Է նա:ԱԳ նախարարի խոսքով՝ եվրահանրակցությանը միանալու ճանապարհին Անկարայում Բրյուսելից որեւԷ ավելորդ ներողամտություն չեն ակնկալում: «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան ԵՄ-ից ստանա այն, ինչի արժանի Է»,-ասել Է Չավուշօղլուն եւ հավելել, որ «Թուրքիան ԵՄ-ից հստակ ազդանշան Է ակնկալում» միությանն անդամակցության հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am