Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լենա Նազարյանի կարծիքով`այս տարի վերջապես ներկայացվել են Սևանից ջրառ անելու իրական պատճառներ

Լենա Նազարյանի կարծիքով`այս տարի վերջապես ներկայացվել են Սևանից ջրառ 
անելու իրական պատճառներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Ելք»  պատգամավոր Լենա Նազարյանի կարծիքով` այս տարի Սևանից հավելյալ ջրառ անելու իրական ու հիմնավոր պատճառեր են ներկայացվել` ի տարբերություն նախորդ տարիների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում` «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցմանը:

«Այս հարցի քննարկման անցյալ և այս տարվա տարբերությունն այն է, որ նախորդ տարի հիմնավորվում էր սակավաջրությամբ, եղանակով, ուրիշ պատճառ չէր ասվում: Այս տարի, վերջապես, ոլորտի պատասխանատուից լսեցինք ոչ թե եղանակի մասին, այլ իրական պատճառներ, թե ինչու է տարեցտարի Սևանից ջրառի անհրաժեշտություն առաջանում»,-ասաց Լենա Նազարյանը:

Նրա խոսքով` Սևանից ջրառի պատճառներից առաջինն այն է, որ 15 տարի շարունակ Արարատյան արտեզյան ավազանից ջրառը նորմայից գերազանցել է 660 մլն խմ-ն: Երկրորդ պատճառն այն է, որ ջրամբարները բարվոք վիճակում չեն, կան ահռելի կորուստներ: Համակարգում լինում են ջրագողություններ, կան ապօրինի հորեր: «Եվ ջրային ռեսուրսի գողությունն  ու կոռուպցիան հանգեցրել են նրան, որ մենք ստիպված դրա առաջ ենք կանգնել: Կառավարության դիրքորոշումն այն է, որ Սևանա լիճը ոռոգման ջրի տարա չէ: Եվ ամեն ինչ պետք է անենք, որ մյուս տարի Սևանից այլևս ջրառ չանենք: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց, քանի որ իսկապես կա գյուղատնտեսական հողատարածքները ոռոգելու խնդիր,»-ասաց Նազարյանն ու հավելեց` սակայն այս խնդիրը պետք է լուծվի այլ կերպ, պետք է ոլորտում լինեն շատ կարևոր բացահայտումներ և բարեփոխումներ:

ՀՀ ջրային պետական կոմիտեն առաջարկում է Սևանից լրացուցիչ 40 խմ ջրառ անել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am