Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սենատոր Մակքեյնին հողին կհանձնեն սեպտեմբերի 2-ին

Սենատոր Մակքեյնին հողին կհանձնեն սեպտեմբերի 2-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնին, որն օգոստոսի 25-ին վախճանվել Է կյանքի 82-րդ տարում, հողին կահանձնեն սեպտեմբերի 2-ին Աննապոլիսի (Մերիլենդի նահանգ) Ռազմածովային ակադեմիայի տարածքում, որը նա ավարտել Է 1958 թվականին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է օրենսդիրի աշխատակազմի՝ օգոստոսի 26-ին տարածված հայտարարության մեջ:
Դրանում նշված Է, որ Մակքեյնի դիով դագաղը չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 29-ին, կգտնվի Ֆինիքսում Արիզոնայի օրենսդիր մարմնի շենքում, հինգշաբթի օրն՝ օգոստոսի 30-ին, քաղաքի բապտիստական եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն: ԱՄՆ-ի Կոնգրեսում սենատորն Արիզոնան ներկայացնում Էր 35 տարի:
Դրանից հետո կտրվեն պետական պատիվներ. ուրբաթ օրն՝ օգոստոսի 31-ին, դիով դագաղը հրաժեշտի համար կդրվի Կապիտոլիումի կենտրոնակեան ռոտոնդում, իսկ հիշատակի ազգային ժամերգությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 1-ին, Վաշինգտոնի Մայր տաճարում: Սեպտեմբերի 2-ին Ռազմածովային ակադեմիայի տարածքում մասնավոր կարգով տեղի կունենա սենատորի հուղարկավորությունը:
Ինչպես հայտնել Է The New York Times թերթը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում ներկա գտնվել Մակքեյնի հուղարկավորությանը: Հրատարակության տվյալներով՝ նախկին նախագահներ Ջորջ Բուշ Կրտսերին եւ Բարաք Օբամային խնդրել են ելույթ ունենալ արարողությանը: Նախնական կարգով պլանավորվում Է, որ Թրամփի վարչակազմը սգո միջոցառումներում կներկայացնի փոխնախագահ Մայք Փենսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am