Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր և իր թիմի հասցեին հնչող քննադատություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, Մխիթարյանն ընդգծել է, որ չի հասկանում, թե ինչու են մարդիկ այդքան քննադատում:

«Ես ինքս իմ ամենամեծ քննադատն եմ, դրա համար լրացուցիչ քննադատության կարիք չունեմ: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ եմ տալիս թիմին և շատ լավ գիտեմ, թե ինչ է թիմը ինձ տալիս: Մենք նոր մարզիչ ունենք և փորձում ենք հարմարվել նրա փիլիսոփայությանը և հասկանալ նրա պահանջները: Մրցաշրջանը մեզ համար դժվար սկսվեց, մենք դիմակայեցինք երկու հրաշալի թիմերի՝ «Մանչեսթեր Սիթի»-ին և «Չելսի»-ին, սակայն Պրեմիեր լիգայում հեշտ մրցակիցներ չկան: Մենք պարտվել ենք մեկնարկային երկու խաղերում, բայց սա ֆուտբոլ է: Մենք պետք է շարունակենք դրական տրամադրվել և լավ արդյունքները չեն ուշանա»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Նա հավելել է, որ իրենք ճնշում չեն զգում, չեն մտածում, որ ինչ-որ բան այն չէ: Մխիթարյանն ընդգծել է, որ քննադատություններին ուշադրություն չի դարձնում, քանի որ շատ լավ գիտի, թե երբ է լավ խաղացել, իսկ երբ՝ վատ:

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արսենալ»-ը 2-0 հաշվով պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթի»-ից, իսկ երկրորդ տուրում՝ Լոնդոնի «Չելսի»-ից՝ 3-2 հաշվով: «Չելսի»-ի դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am