Հովհաննես Գաբուզյանը «U.S Masters 2018»-ում զիջեց առաջին տեղը միայն լրացուցիչ միավորներով
11:24, 23 Օգոստոս 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն ավարտեց ելույթները U.S Masters 2018 մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գաբուզյանը 9 հնարավորից հավաքեց 6,5 միավոր: Նույնքան միավոր հավաքեցին նաև 8 շախմատիստներ: Հայ գրոսմայստերը զիջեց լրացուցիչ միավորների հաշվարկով և գրավեց միայն 7-րդ տեղը:
Մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Միշելը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում