Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է Հունաստանի պարտքային ճգնաժամի ավարտի մասին

Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է Հունաստանի պարտքային ճգնաժամի ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ երկրի համար պարտքային ճգնաժամի 8-ամյա ոդիսականն ավարտվել է. Հունաստանը հասել է իր առաջ դրված նպատակներին և հետ չի վերադառնա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Այսօր մեր հայրենիքի համար նոր օր է: Կոշը տնտեսության, անկման և սոցիալական կործանման  հուշագրերը (վարկատուների հետ համաձայնագրեր) վերջապես ավարտվեցին: Մեր երկիրը վերականգնում է իր  ճակատագիրն ու ապագան որոշելու իրավունքը՝ որպես նորմալ  եվրոպական երկիր առանց որևէ օտարերկրյա հարկադրանքի, առանց որևէ շանտաժի, առանց մեր ազգի նոր զոհերի»,- ասել է Ցիպրասը 86 միլիարդ եվրոյի օգնության երրորդ ծրագրի ավարտի մասին հեռուստաուղերձի ընթացքում:

 

 

 

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ