Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էրդողանի ներկայացուցիչը ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հրաձգությունը որակել Է քաոս առաջացնելու փորձ

Էրդողանի ներկայացուցիչը ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հրաձգությունը որակել Է քաոս առաջացնելու փորձ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը Անկարաում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հրաձգության հետ կապված միջադեպը որակել Է քաոս առաջացնելու փորձ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ի դեսպանատան վրա կատարված հարձակումը: Այն քաոս սերմանելու բացահայտ փորձ Է»,-օգոստոսի 20-ին գրել Է նա Twitter-ի իր Էջում:
Կալընի խոսքով՝ «Թուրքիան անվտանգ երկիր Է, եւ օտարերկրյա բոլոր ներկայացուցչությունները գտնվում են պահպանության ներքո»: Նա ընդգծել Է, որ հարձակման փաստով հետաքննություն Է սկսվել:
Թուրքիայում կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն ավելի վաղ ԱՄՆ-ի դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպը համարել Է սադրանք:
CNN Turk հեռուստաալիքի տվյալներով՝ օգոստոսի 20-ին անհայտ անձինք, սպիտակ ավտոմեքենայով անցնելով ԱՄՆ-ի դեսպանատան կողքով, վեց կրակոց են արձակել դրա ուղղությամբ: Գնդակներից երեք դիպել են դիվանագիտական ներկայացուցությունը հսկող պահակների տնակին: Միջադեպը, ինչպես նշում Է Hurriyet-ը, տեղի Է ունեցել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լուրջ վատացման ֆոնին այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հրաժարվեցին ազատ արձակել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, որը կասկածվում Է ահաբեկչական կազմակերպությանը մասնակից լինելու մեջ, ինչպես նաեւ տարբեր խմբերի ապրանքների մաքսատուրքերի փոխադարձ բարձրացման ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am