Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:«

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում: Արա Բաբլոյանի խոսքով` այս առումով չափազանց կարևոր է ապահովել Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականությունը:

Երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում խոսելով ներառական կրթության մասին` խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ հատկապես զարգացման խնդիրներ ունեցող երեխաների դեպքում ներառական կրթության ապահովումը պետք է դիտարկել որպես գլոբալ նպատակ: Ըստ Արա Բաբլոյանի` այս առումով պետության հոգածության ներքո պետք է լինեն այնպիսի հարցեր, ինչպիսին են, օրինակ, խնդիրներիվաղ հայտնաբերումը, ապա անհրաժեշտ միջամտության ցուցաբերումն ու հասարակական կյանքին երեխաների լիարժեք ինտեգրումն ապահովելը:

Տանյա Ռադոչան կարևորել է Հայաստանում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների գործընթացը: Նա գոհունակություն է հայտնել նախորդ տարի` Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը միանալու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես Երեխաների համաշխարհային օրվան, այնպես էլ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրների լուծմանն ուղղված համատեղ նախաձեռնություններ ու միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am