Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում են անցկացնում. Kyodo

Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում են անցկացնում. Kyodo

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն օգոստոսի 20-ին անցկացնում են 1950-1953 թվականների Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների՝ վերջին գրեթե երեք տարվա ընթացքում առաջին հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo գործակալությունը:
Հանդիպումն ընթանում Է Կիմգանսան առողջարանային գոտում, որը գտնվում Է ԿԺԴՀ-ի տարածքում: Նշվում Է, որ այս անգամ Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպումները կանցկացվեն երկու փուլով. առաջինը կտեւի երկուշաբթի օրվանից մինչեւ չորեքշաբթի, երկրորդը՝ ուրբաթ օրվանից մինչեւ կիրակի: Հարավային Կորեայի ազգային միավորման նախարարության տվյալներով, ընդհանուր առմամբ երկուստեք դրանց կմասնակցի շուրջ 250 մարդ, որոնց մեծամասնության տարիքը 80-ից բարձր Է:
Նշենք, որ 1980-ական թվականների կեսից Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն անցկացրել են երկու տասնյակից ավելի նման հանդիպումներ, որոնց ընթացքում ավելի քան 21,7 հազար տարեց կորեացիներ կարողացել են տեսնել իրենց հարազատներին ու մերձավորներին, որոնց հետ կապը կորցել են Կորեական պատերազմից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am