Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանի Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկից մեկնարկած քայլերթի ընթացքում լրագրողներին հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի այն դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հնարավոր է` դառնա նոր Հայաստանի առաջին քաղբանտարկյալը, Փաշինյանը նշեց, որ Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու:

«Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու, ինչը նշանակում է, որ բանտերում մարդիկ չեն լինելու, այդ թվում՝ կոռուպցիոներներ»,- նշեց վարչապետը:

Վարչապետը նաև նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում բացառելու է նաև բռնությունը:

 «Ներհայաստանյան հարցերում բռնություն չի լինելու, ես դա երաշխավորում եմ, ով կփորձի այս կանոնը խախտել, Հայաստանի Հանրապետության օրենքի ողջ խստությամբ կպատժվի»,- շեշտեց Փաշինյանը:

Քայլերթը շարժվում է Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա ամփոփմանը նվիրված հանրահավաքը:

ՀՀ վարչապետի կազմակերպած երթին ու հանրահավաքին մասնակցելու համար Երևան են ժամանել Հանրապետության տարբեր մարզերից ու Արցախից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 1-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էր էջում ուղիղ եթերով հայտարարել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի ընթացքում էլ ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am