Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Առնվազն 167 մարդ Է զոհվել Հնդկաստանի Քերալայի նահանգում մոլեգնող տեղատարափներից

Առնվազն 167 մարդ Է զոհվել Հնդկաստանի Քերալայի նահանգում մոլեգնող տեղատարափներից

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ շաբաթից փոքր-ինչ ավելի ժամանակաշրջանում առնվազն 167 մարդ Է զոհվել Հնդկաստանի հարավի Քերալայի նահանգում, որը գտնվում Է մուսոնային անձրեւների իշխանության ներքո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել Էր 97 զոհվածների մասին:
Անձրեւները Հնդկաստանի հարավային եւ հարավարեւմտյան շրջաններում սկսվել են օգոստոսի 8-ին եւ շարունակվում են մինչ օրս: Տարերքի հարվածի հետեւանքով հեղեղվել են ամբողջ բնակավայրեր, լուրջ վնաս Է պատճառվել ենթակառուցվածքին եւ քաղաքացիների ունեցվածքին: Նահանգի պատմության մեջ առաջին անգամ բացվել են այնտեղ գործող 39 ամբարտակներից 35-ը: Վտանգի կարմիր մակարդակ Է հայտարարված նահանգի 14 շրջաններում:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել Է, որ օգոստոսի 17-ին մտադիր Է ուղեւորվել Քերալա, որտեղ տեղական վարչակազմի ներկայացուցիչների հետ կքննարկի այս շրջանում փրկարարական գործողության ընթացքը:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Հնդկաստանի ռազմածովային ուժերի հարավային հրամանատարությունը դադարեցրել Է բոլոր զորավարժությունները եւ անձնակազմին ուղարկել փրկելու եղանակային վատ պայմաններից տուժած Քերալայի նահանգի բնակիչներին:
Իշխանությունների գնահատումներով՝ այս տարի տարածաշրջանում մոլեգնում Է վերջին գրեթե 100 տարվա ընթացքում ամենաավերիչ մուսոնը: Ընդհանուր առմամբ, երկրի ՆԳ նախարարության տվյալներով, սեզոնային անձրեւների սկսվելուց ի վեր Հնդկաստանի տարբեր մասերում զոհվել Է ավելի քան 770 մարդ, որոնց մեծ մասը բաժին Է ընկնում Քերալային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am