Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ունն «ավազակային» Է որակել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

Կիմ Չեն Ունն «ավազակային» Է որակել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն «ավազակային» Է որակել Փհենյանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները: Ինչպես օգոստոսի 17-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, այդ մասին նա հայտարարել Է ԿԺԴՀ-ի հարավ - արեւելքում Վոնսան- Կալմա ափամերձ տուրիստական գոտի այցելության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վոնսանում ափամերձ տուրիստական շրջանի կառուցման վիթխարի արշավը ցուցադրում Է մեր պայքարը թշնամական ուժերի դեմ, որոնք փորձում են խեղդել մեր ժողովրդին ավազակային պատժամիջոցներով եւ շրջափակմամբ: Դա մահու եւ կենաց մարտ Է հանուն կուսակցության հեղինակության պաշտպանության եւ բեղմնավոր պայքար հանուն ժողովրդական երջանկության արարման»,- ասել Է Կիմ Չեն Ունը:
Նրա խոսքով՝ «երբ այս ծանր ժամանակաշրջանում ավարտվի այդ խոշորամասշտաբ շինարարությունը, ամբողջ աշխարհը կտեսնի կուսակցության, բանակի եւ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am