Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սենատոր Էրիկ Աբեցը Ավստրալիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել

Սենատոր Էրիկ Աբեցը Ավստրալիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի խորհրդարանում օգոստոսի 16-ին սենատոր Էրիկ Աբեցը Վերին պալատում իր ելույթում հույս է հայտնել, որ  Ավստրալիան կաջակցի աշխարհի հայերի ողբերգությունը ճանաչելու և հատուցելու նվիրական գործին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, Էրիկ Աբեցը նշել է, որ Ավստրալիան դեռևս պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Ձերբակալություններ, բանտարկություններ, բռնաբարություններ, մահվան երթեր, երեխաների հպատակեցում և էլի շատ բաներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ընթացքում: Այս փաստագրված վայրագությունները չափազանց երկար են անուշադրության մատնվել»,- նշել  է սենատորը:

Սենատորը ասել է, որ ականատեսի տվյալներ կան՝ հենց ավստրալացի ծառայողների, ինչպես նաև ռազմական թղթակիցների, ովքեր ավելի քան 100 տարի առաջ այնտեղ էին:

«Ես վստահ եմ, որ արդարությունը կհաղթանակի, և որ, ի վերջո, հայերի համար արդարություն կհաստատվի: Բայց ես նաև գիտեմ, որ ուշացած արդարությունը հավասարազոր է արդարության մերժման: 103 տարվա ուշացումը, հերքումը և կեղծ արդարացումները պետք է վերացվեն՝ հօգուտ ընդունման, ճանաչման և ներման: Հույս ունեմ, որ Ավստրալիան այս արդար գործի առաջամարտիկներից կլինի, որով կճանաչվի և կփոխհատուցվի աշխարհի հայերի վիշտը, ինչպես մեր նախնիներն են արել՝ 100 տարի առաջ ուտելիք և օթևան տրամադրելով»,- ասել է նա:

Ավստրալիայում Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Աբեցին բարոյական դիրքորոշման և արդար քայլի համար՝ անհամբեր սպասելով այն օրվան, երբ Ավստրալիան կմիանա մարդասիրական այդ գործին և կճանաչի Հայոց ցեղասպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am