Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վենեսուելայի տարագիր Գերագույն դատարանը Մադուրոյին դատապարտել Է 18 տարվա բանտարկության. Nacional

Վենեսուելայի տարագիր Գերագույն դատարանը Մադուրոյին դատապարտել Է 18 տարվա բանտարկության. Nacional

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի տարագիր Գերագույն դատարանը նախագահ Նիկոլաս Մադուրոյին 18 տարի եւ երեք ամիս ժամկետով բանտարկության Է դատապարտել կոռուպցիայի մեղադրանքով: Այդ մասին,ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Nacional թերթը:

Հրատարակության տվյալներով՝ դատավճիռը կայացվել Է օգոստոսի 15-ին Կոլումբիայի կոնգրեսում, որը գտնվում Է Բոգոտայում: Դատավորները որոշել են, որ Մադուրոն նաեւ պետք Է Վենեսուելայի կառավարությանը 35 մլն դոլար փոխհատուցի կոռուպցիայի վերաբերյալ այն գործով, որը կապված Է Odebrecht բրազիլական շինարարական կոնգլոմերատի հետ: Նրանք պատիժը կրելու վայր են ընտրել Միրանդայի նահանգի Լոս-Տեկես քաղաքի Ռամո-Վերդե զինվորական բանտը: Ավելի վաղ Մադուրոն խոստացել Էր բանտ նստեցնել Գերագույն դատարանի բոլոր դատավորներին, որոնք երդում են տվել Ազգային ասամբլեայի առջեւ:

Բացի այդ, Վենեսուելայի իշխանությունները արգելափակել Էին Գերագույն դատարանի այն դատավորների հաշիվները, որոնք նշանակվել Էին խորհրդարանի կողմից: Արդյունքում դատավորները լքել են Վենեսուելան եւ 2017 թվականի հոկտեմբերին երդում տվել Վաշինգտոնում Ամերիկյան պետությունների կազմակերպության շենքում: Մայիսին Վենեսուելայի տարագիր Գերագույն դատարանը հայտարարել Էր նախագահի պաշտոնում Մադուրոյի լիազորությունների դադարեցման մասին:

Այդ որոշումն ընդունվել Էր այն բանից հետո, երբ վտարանդի դատարանը տվյալներ Էր ստացել կոռուպցիային Մադուրոյի մասնակցության վերաբերյալ: Այդ տեղեկատվությունը ներկայացվել Էր, այդ թվում՝ երկրի նախկին գլխավոր դատախազ Լուիս Օրտեգա Դիասի կողմից, որը նույնպես հարկադրված Էր հեռանալ երկրից: Վենեսուելայի իշխանությունները չեն ճանաչում տարագիր Գերագույն դատարանի լիազորությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am