Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

Առողջապահության նախարարն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն այցն սկսել է Բերդի բժշկական կենտրոնից, որտեղ ծանոթացել է բուժհիմնարկում իրականացվող ծառայություններին, արձանագրած ցուցանիշերին, զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց խնդիրները, հետաքրքրվել հիվանդների առողջական վիճակով:

Այցելություններ են եղել նաև Բերդի տարածաշրջանի գյուղական բժշկական ամբուլատորիաներ և Արծվաբերդի ու Այգեձորի առողջության կենտրոններ, որտեղ ևս նախարարը ծանոթացել է բուժհիմնարկների առողջապահական խնդիրներին:

Արսեն Թորոսյանի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Տավուշի մարզպետարանն էր, որտեղ նախարարը հանդիպել է Իջևանի տարածաշրջանի բուժհիմնարկների տնօրենների հետ, ովքեր տեղեկություններ են փոխանցել ինչպես իրենց կողմից ղեկավարվող բուժհաստատությունների, այնպես էլ առկա խնդիրների մասին:

Որպես առաջնահերթորեն լուծման ենթակա հարց Իջևանի ԲԿ-ի տնօրենը նշել է, որ հիվանդանոցը շտապօգնության մեքենայի կարիք ունի, քանի որ եղածը չի բավականացնում: Նոյեմբերյանի ԲԿ-ն անհրաժեշտ կադրերի խնդիր ունի, Կողբի բժշկական ամբուլատորիան` աշխատանքային պայմանների բարելավման կարիք: Սևքարի ամբուլատորիայի տնօրենի բարձրացրած հարցը կապված էր դեղորայքի գնումների հետ: Այրումի ամբուլատորիայի տնօրենին հետաքրքրել է բուժքույրերի վերապատրաստման հարցը: Նախարար Թորոսյանը լսել է ներկայացված բոլոր հարցերը, որոշների վերաբերյալ պարզաբանումներ տվել ու ընդգծել, որ բոլոր խնդիրները կուսումնասիրվեն ու կքննարկվեն նախարարությունում և հնարավորությունների ընդլայնմանը զուգընթաց կլուծվեն: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am