Չիկագոյի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել
10:02, 16 Օգոստոս 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու մարդատար ինքնաթիռներ են գետնի վրա բախվել Չիկագոյի ՕՀարա օդանավակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հայտնել Է CBS Chicago հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռների բախման հետեւանքով վնասվել են դրանց թեւերը: Ինչպես նշվում Է, միջադեպից ոչ ոք չի տուժել: Պատահարի հանգամանքները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում