Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսրայելը բացել Է բեռնափոխադրումների անցակետը Գազայի հետ սահմանին. Times of Israel

Իսրայելը բացել Է բեռնափոխադրումների անցակետը Գազայի հետ սահմանին. Times of Israel


ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 15-ի առավոտյան Իսրայելը բացել Է Գազայի հատվածի հետ սահմանի «Քերեմ-Շալոմ» բեռնափոխադրումների միակ հսկիչ անցակետը եւ Միջերկրական ծովում պաղեստինցի ձկնորսների համար առափնյա գոտին 6-ից մեծացրել Է մինչեւ 9 ծովային մղոն (11-ից մինչեւ 16,5 կիլոմետր):
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Times of Israel թերթը, նշելով, որ անցումն ավելի քան մեկ ամիս փակ Էր՝ ի պատասխան մարտի վերջից Գազայի հատվածի սահմանի մերձակայքում պաղեստինցի ու իսրայելացի զինվորների միջեւ շարունակվող սադրանքների եւ բախումների:

«Վերջին չորս օրերն ամենահանգիստն են եղել մարտի 30-ից ի վեր, ուստի ես որոշեցի բացել «Քերեմ-Շալոմ» հսկիչ անցակետը եւ մինչեւ 9 ծովային մղոն ավելացնել ձկնորսության առափնյա գոտին»,-ասված Է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի ուղերձում, որը պաղեստինյան տարածքներում իսրայելական կառավարության գործողությունների համակարգման վարչության կողմից օգոստոսի 15-ին արաբերեն լեզվով հրապարակվել Է Facebook-ում եւ Twitter-ում: «Դա հստակ ուղերձ Է Գազայի բնակիչներին առ այն, որ հանգստությունը բռնությունից ավելի լավ Է»,-հավելել Է պաշտպանական գերատեսչության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am