Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայում պատրաստվում են հավանական աղետալի հրաբխի ժայթքելուն

Ճապոնիայում պատրաստվում են հավանական աղետալի հրաբխի ժայթքելուն

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը ճգնաժամային շտաբ Է ստեղծել երկրի հարավ-արեւմուտքում հրաբխի աղետալի ժայթքման վտանգի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo գործակալությունը:
Ավելի վաղ Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը նախազգուշացրել Է երկրի հարավ-արեւմուտքի Կուտինոերաբու կղզում հրաբխի ուժգին ժայթքման հնարավորության մասին, որը կարող Է աղետալի հետեւանքներ ունենալ մարդկանց բնակության շրջաններում: Մասնագետների տվյալները հիմնված են հրաբխային երկրաշարժերի թվաքանակի կտրուկ աճի վրա:
Վարչությունն այդ շրջանում վտանգի մակարդակը երկրորդից բարձրացրել Է միանգամից մինչեւ չորրորդ, ինչը նշանակում Է «պատրաստվել տարհանման», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am