Ճապոնիայում պատրաստվում են հավանական աղետալի հրաբխի ժայթքելուն

Armenpress 12:21, 15 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը ճգնաժամային շտաբ Է ստեղծել երկրի հարավ-արեւմուտքում հրաբխի աղետալի ժայթքման վտանգի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo գործակալությունը:Ավելի վաղ Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը նախազգուշացրել Է երկրի հարավ-արեւմուտքի Կուտինոերաբու կղզում հրաբխի ուժգին ժայթքման հնարավորության մասին, որը կարող Է աղետալի հետեւանքներ ունենալ մարդկանց բնակության շրջաններում: Մասնագետների տվյալները հիմնված են հրաբխային երկրաշարժերի թվաքանակի կտրուկ աճի վրա: Վարչությունն այդ շրջանում վտանգի մակարդակը երկրորդից բարձրացրել Է միանգամից մինչեւ չորրորդ, ինչը նշանակում Է «պատրաստվել տարհանման», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am