Հասարակական

Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ

1 րոպեի ընթերցում

Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնում նախապատրաստված նյութերով Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ-ի կողմից կաշառք ստանալու փաստով տվյալներ են ձեռք բերվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ-ն 2013-2017 թթ. ընկած ժամանակահատվածում նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց Վայք քաղաքի բնակչուհի Մ.Թ.-ից անձամբ պահանջել և նրանից ստացել է ընդհանուր խոշոր չափի՝ 204.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու փաստ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունն հանձնարարվել է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում