Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի 
ունեցած միջադեպի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կներկայացնի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի հետևանքով ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսը չկայացավ:

Հայտարարության մեջ նշվում է, որ օգոստոսի 14-ին նախատեսված մամուլի ասուլիսի ընթացքում ակնկալվում էր, որ պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխաններ: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը որպես  մանր խուլիգանություն է գնահատել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպը, որին մեծ ուշադրություն պետք չէ դարձնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am