Կանխվել է 80-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը
11:17, 14 Օգոստոս 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն օգոստոսի 14-ին ժամը 09:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 3-րդ հարկի պատշգամբից:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ լրատվական կայքից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Բ. Ժ.-ի (ծնված՝ 1938 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում