Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիան կշարունակի ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Չավուշօղլու

Թուրքիան կշարունակի ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Չավուշօղլու


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան կշարունակի Ռուսաստանի հետ իր կապերի հետագա ամրապնդման քաղաքականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

«Մենք շարունակում ենք Ռուսաստանի հետ մեր կապերի հետագա ամրապնդման քաղաքականությունը: Մեր քաղաքականությունը բաց Է եւ թափանցիկ: Այն նպաստում Է ընդհանուր շահերի պաշտպանությանը եւ երկու երկրների համար դրական արդյունքների ձեռքբերմանը: Այդ վստահելի քաղաքականության շրջանակներում մենք ՌԴ-ի հետ հանգիստ քննարկում ենք մեր տարաձայնությունները»,-հայտարարել Է Չավուշօղլուն՝ Անկարայում ելույթ ունենալով թուրք դեսպանների խորհրդաժողովում:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 13-ին մեկնել Է Անկարա, որտեղ օգոստոսի 14-ին բանակցություններ կանցկացնի իր թուրք գործընկերոջ՝ Մեւլյութ Չավուշօղլուի հետ եւ ելույթ կունենա Թուրքիայի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններին առընթեր մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունում:

Նախարարներն ի թիվս այլ հարցերի կքննարկեն համագործակցությունը Սիրիայում եւ տնտեսական կապերի զարգացումը, ինչը հատուկ կարեւորություն Է ձեռք բերում Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ բորբոքվող առեւտրական պատերազմի ֆոնին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am