Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Պուտինը եւ Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը

Պուտինը եւ Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը, ՌԴ նախագահն ընդգծել Է երկրի ենթակառուցվածքի վերականգնմանն օժանդակելու կարեւորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությանը:
«Սիրիայի ընթացիկ իրադրության շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում ղեկավարները բարձր գնահատական են տվել հուլիսին Սիրիայի Արեւելյան Գութայի նահանգ մարդասիրական օգնություն հասցնելու եւ բնակչության շրջանում այն բաշխելու ռուս-ֆրանսիական գործողությանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պուտինը «ընդգծել Է միջազգային հանրակցության կողմից Սիրիայի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքի վերականգնմանն աջակցության շարունակման, ինչպես նաեւ փախստականների եւ ժամանակավոր վերաբնակված անձանց իրենց մշտական բնակության վայրեր վերադարձնելու կարեւորությունը»:
Բանակցությունների ընթացքում «արծարծվել են նաեւ մի քանի այլ թեմաներ», հավելել են Կրեմլում:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ