Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տարեսկզբից ավելի քան 60 հազար միգրանտ Է ժամանել Եվրոպա

Տարեսկզբից ավելի քան 60 հազար միգրանտ Է ժամանել Եվրոպա

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրանտների եւ փախստականների թիվը, որոնք 2018 թվականի սկզբից Միջերկրական ծովով ժամանել են Եվրոպա, գերազանցել Է 60 հազարը, ավելի քան 1520 մարդ զոհվել կամ անհետ կորել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԳ):

«Օգոստոսի 8-ի դրությամբ Եվրոպա Է ժամանել 60 հազար 309 միգրանտ եւ փախստական, զոհվել Է 1524 մարդ, այդ թվում՝ այս շաբաթ՝ 10 հոգի»,- Ժնեւում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:

Ավելի քան 24,6 հազար միգրանտների ու փախստականների ընդունել Է Իսպանիան, մոտավորապես 19 հազար հոգու՝ Իտալիան, շուրջ 16,5 հազար միգրանտների՝ Հունաստանը, շուրջ 250-ին՝ Մալթան եւ ավելի քան 100-ին՝ Կիպրոսը: Պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել Է, որ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 117 հազար միգրանտներ ու փախստականներ, իսկ 2016 թվականին՝ ավելի քան 263 հազար: ՄՄԿ-ի տվյալներով՝ ընդամենն աշխարհում 2018 թվականի սկզբից ի վեր զոհվել են 2 հազար 270 միգրանտներ ու փախստականներ: Միգրացիայի միջերկրածովյան երթուղին ամենավտանգավորն Է մնում Եվրոպայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am