Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գիտնականները վիճարկել են աղի վնասի մասին առասպելը

Գիտնականները վիճարկել են աղի վնասի մասին առասպելը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի գիտնականները պարզել են, որ աղի չափավոր գործածումն օգտակար Է մարդու սիրտ-անոթային համակարգի առողջության համար: Առողջապահության համաշխարհային կազմակրպությունը (ԱՀԿ) խորհուրդ Է տալիս նատրիումի օրական չափաբաժինը սահմանափակել երկու գրամով, որը համարժեք Է հինգ գրամ աղին:

Համարվում Է, որ այդ նյութի պատճառով բարձրանում Է ճնշումը, ինչը հղի Է ինֆարկտով: Lancet հանդեսում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները պնդում են, որ աղն այդ տեսակետից ոչնչով չի տարբերվում մյուս մթերքներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ուսումնասիրելով աշխարհի 18 երկրների 300 հանրակցությունների ավելի քան 90 հազար մարդու մեզի անալիզի տվյալները, ճնշումը եւ այլ ցուցանիշներ՝ հետազոտողները նկատել են, որ աղի գործածման բարձր մակարդակի եւ սրտի հիվանդությունների միջեւ կապ կա միայն Չինաստանում: Այնտեղ տարածված Է սոյայի սոուսը, այդ բաղադրիչի պատճառով չինացին օրական միջին հաշվով ստանում Է հինգ գրամ նատրիում (12,5 գրամ աղ):

Նաեւ պարզվել Է, որ օրգանիզմում նյութի չափազանց ցածր պարունակությունը հարաբերակցվում Է ինֆարկտ ստանալու մեծ վտանգի հետ: «Մեր հետազոտությունը նոր հիմք Է տալիս կարծելու, որ չափավոր մակարդակներով գործածման դեպքում նատրիումը կարող Է օգտակար լինել սիրտ-անոթային համակարգի առողջության համար: Ըստ որում նյութը կարող Է նաեւ վնասել. եթե այն չափազանց շատ կամ չափազնաց քիչ Է օրգանիզմում»,- նշել Է գիտական աշխատության առաջատար հեղինակ, Կանադայի Բնակչության առողջության հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Էնդրյու Մեյթեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am