Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Բիշքեկի քաղաքագլուխ ընտրվեց Ազիզ Սուրաքմաթովը

Բիշքեկի քաղաքագլուխ ընտրվեց Ազիզ Սուրաքմաթովը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիշքեկի քաղաքային քենեշի (խորհրդի) պատգամավորները օգոստոսի 8-ին կայացած արտահարթ նստաշրջանի ընթացքում Ղրղզստանի մայրաքաղաքի ղեկավար են ընտրել միակ թեկնածուին՝ Ազիզ Սուրաքմաթովին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Սուրաքմաթովի թեկնածությունն առաջադրել Էր Բիշքեկի քաղաքային քենեշի մեծամասնության կոալիցիան, նա քաղաքագլխի պաշտոնի միակ այլընտրական հավակնորդն Էր, ինչը խիստ վրդովեցրել Է քաղաքացիական սեկտորին: Բիշքեկի քաղաքային քենեշն ունի 45 պատգամավոր, օգոստոսի 8-ի արտահարեթ նստաշրջանին ներկա Է եղել 44 քաղաքային պատգամավոր, քաղաքագլխի թեկնածությունը պաշտպանել Է 43 պատգամավոր, մեկը դեմ Է քվեարկել: Քաղաքապետն ընտրվում Է չորս տարով, բայց կարող Է վաղաժամկետ ազատվել պաշտոնից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am