Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Նիդեռլանդներում կհայտնվի 3D-տպիչով ստեղծված տների թաղամաս

Նիդեռլանդներում կհայտնվի 3D-տպիչով ստեղծված տների թաղամաս

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 3D-տպիչով ստեղծված բնակելի շենքերը կներկայացվեն արդեն 2019 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Art Newspaper-ը: Նիդեռլանդներում սկսում են 3D-տպիչով ստեղծված բնակելի տների կառուցումը: Բետոնե շարժական տնակները նախագծվել են Հոլանդիայի Էյնդհովենի տեխնիկական համալսարանում, որի ներկայացուցիչները մեկ տարի առաջ Գեմերտում կառուցեցին աշխարհում առաջին 3D-կամուրջը հեծանվորդների համար:

Այն ժամանակ ութմետրանոց կամրջի կառուցման համար պահանջվեց երեք ամիս, իսկ հինգ տնից բաղկացած բնակելի համալիրն ինժեներները պլանավորում են ավարտել մեկ տարում: Թաղամասը կնրեկայացնեն 2019 թվականին: Նախագծով առաջին 3D-տունը կլինի մեկհարկանի եւ եռասենյակ՝ 95 քառակուսի մետր մակերեսով. յուրաքանչյուր նոր տան կառուցվածքը եւ ինտերիերը կբարդանան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am