Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԱՏՄ դատարանը նշանակել է լեգիոներ մարզիկների հարցի քննության օրը

ԵԱՏՄ դատարանը նշանակել է լեգիոներ մարզիկների հարցի քննության օրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության դատարանը նոյեմբերի 12-ին կքննի ազգային սպորտային իրադարձություններին լեգիոներ մարզիկների մասնակցության քանակական սահմանափակումների հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Համապատասխան հայտը ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որն այս հարցով խորհրդատվական եզրակացություն տալու հարցով դիմել է դատարան:

Նշվում է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում ամրագրված է միության շրջանակներում աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքը, հետևաբար միության անդամ երկրները չպետք է սահմանափակումներ կիրառեն: Բացառություն են կազմում այն սահմանափակումները, որոնք առնչվում են ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման հարցերին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ երկրների կողմից միության ներքին շուկաների ձևավորման շրջանակներում պարտականությունների կատարման  մոնիթորինգ է իրականացրել, որը վերաբերվել է անդամ երկրների քաղաքացի պրոֆեսիոնալ մարզիկներին աշխատանքային գործունեության մեջ ներգրավելուն: Մոնիթորինգի արդյունքներով պարզվել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներում այդ ուղղությամբ կան որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, սահմանված է, թե քանի լեգիոներ մարզիկ կարող է մասնակցել կոնկրետ սպորտային միջոցառումներին: Նշվում է, որ լեգիոներ են համարվում նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները, ինչը վերջնական արդյունքում խոչընդոտում է նրանց աշխատանքը:

Հանձնաժողովն այն կարծիքին է, որ ազգային մարզական միջոցառումներին այլազգիների մասնակցության սահմանափակումները չպետք է տարածվեն ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա: Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ այդ դիրքորոշումը կիսում են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները՝ բացառությամբ Ռուսաստանի: Ռուսաստանը պնդում է, որ սպորտի ոլորտում քվոտաների առկայությունը չի խախտում ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթները, այլ համարվում է պրոֆեսիոնալ սպորտի ոլորտում քաղաքականության իրականացում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am