Արցախ

Ապատեղեկատվության հերթական անհաջող փորձ. ԱՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

Ապատեղեկատվության հերթական անհաջող փորձ. ԱՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրությամբ հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.«Ի պատասխան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես՝ haqqin.az կայքում հրապարակված տեղեկատվության, թե իբր հայկական կողմը թաքցնում է գետնատնակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առկա կորուստները, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական կայուն իրադրություն և որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը ընդունեք որպես ապատեղեկատվության հերթական անհաջող փորձ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում