Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հունվար-հուլիսին Վրաստան միջազգային այցելուների թվով Հայաստանը չորրորդն է

Հունվար-հուլիսին Վրաստան միջազգային այցելուների թվով Հայաստանը չորրորդն է

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա յոթ ամիսներին Վրաստան միջազգային այցելությունների, այդ թվում՝ զբոսաշրջային, թվով Հայաստանը չորրորդ տեղում է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Նովոստի Գրուզիան», այս մասին տեղեկացրել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն:

Ընդհանուր առմամբ՝ վերջին 7 ամիսներին Վրաստան է այցելել 4.6 միլիոն մարդ, ինչը 12.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է 21 տոկոսով ու կազմել համարյա 2.5 միլիոն: Միջազգային այցելությունների թվով Հայաստանը (այցելությունների աճը նախորդ տարվա համեմատ 2.1 տոկոս է) չորրորդն է, նրանից առաջ են Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը:

Հուլիսին Վրաստան այցելած զբոսաշրջիկների ցանկում ևս հայերը չորրորդ հորիզոնականում են, բայց ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, որտեղից այցելությունների աճ է արձանագրվել, Հայաստանից այցելություններն այս հուլիսին նվազել են նախորդի համեմատ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am